Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքի

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքի
04.09.2013 | 02:38

Նախագահների հայտարարությունից ստացած առաջին տպավորությունս այն է, որ Ռուսաստանը Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար խիստ բարձր գին է վճարում։ Կարծում եմ, պետք չի որևէ մեկին համոզել, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքների։ Սա առաջինը։ Կարևոր եմ համարում նաև այն փաստը, որ նախագահը ցանկանում է պահպանել նաև Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Չնայած այստեղ մի շատ կարևոր հարց կա՝ որքանո՞վ է նույնին պատրաստ Եվեոպան։ Ու էս հարցն ամենևին էլ Սարգսյանի այսօրվա հայտարարության հետ չի կապված։ Ավելի շուտ՝ հակառակն է։ Խնդիրը հենց իրենց՝ եվրոպացիների մեջ է։ Լեհաստանում անցկացվող տնտեսական ֆորումում այսօր հանդիպել ենք Ուկրաինայի փոխվարչապետ Օլեքսանդր Վիկուլին, որի հետ երկար քննարկեցինք նաև Ասոցացման պայմանագրի ստորգրման խնդիրները։ Լեհ դիվանագետներից մեկը խոսքի մեջ նշեց, որ պայմանագիրը հնարավոր է չստորագրվի ո՛չ Ուկրաինայի ո՛չ էլ Հայաստանի հետ։ Պատճառը ռուս-եվրոպական ինչ-որ ներքին պայմանավորվածություններն են։ Էս ինֆոն կարող է իհարկե նաև թերի լինել, բայց որ Վիկուլն էլ վստահ չգիտի, թե ինչ է իրենց սպասում Վիլնյուսում, փաստ է։ Հետևաբար դեռ պետք չի շտապողական դատողություններ անել։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին դեռ շատ հետաքրքիր բաներ կլսենք։

Դիտվել է՝ 4712

Մեկնաբանություններ